Sunday, 05 07 2026
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են

Խոշոր կոնֆլիկտ՝ կառավարող միավորում. որն է ելքը

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է ՔՊ-ական, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի խոսքերին, որ Միքայելյանը Աբովյանի քաղաքապետի ընտրության մասին լրագրողների հարցերին ի պատասխան ասել էր մարզպետի դերակատարման վերաբերյալ: Այդ խոսքերը այնքան էլ դրական չէին: Բավարար է միայն հիշեցնել, որ Միքայելյանը մարզպետին համեմատել էր «Մաուգլիի» հերոսներից մեկի հետ: Մարզպետն իհարկե չէր պատասխանել այդ ոգով ու տրամաբանությամբ՝ ավելի շատ փորձելով փակել թեման և ասելով, թե ժամանակն ու Աստված են դատավորը, իսկ ինքը ծառայելու է Հայաստանի Հանրապետությանը՝ առանց հեղինակությունների առաջ կարկամելու:

Անկասկած է, որ հեղափոխությունից հետո Միքայելյան-մարզպետ կոնֆլիկտը ամենախոշորն է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կամ «Իմ քայլը» միավորման շրջանակում: Եվ ամենախոշորն է ոչ թե այդ երկու գործիչների ներառման, այլ այն պատճառով, որ կոնֆլիկտը պայմանականորեն է հնարավոր «անվանել» «Միքայելյան-մարզպետ»: Այն շատ ավելի լայն ու խորքային է և ինչ-որ իմաստով՝ նույնիսկ անխուսափելի, մի շարք պատճառներով:

Գլխավոր պատճառն այն է, որ կառավարող «Իմ քայլը» կամ «Քաղաքացիական պայմանագիրը» որպես քաղաքական ուժ պետք է բյուրեղանա: Դրան զուգահեռ՝ այն կայացման փուլում է գտնվում նաև որպես կառավարող ուժ: Երկու այդ զուգահեռները ինքնին բավական բարդ և ռիսկերի տեսանկյունից նաև կոնֆլիկտահեն գործընթաց են: Չանցնել այն՝ իհարկե անհնարին է: Մյուս կողմից՝ այն պետք է անցնել այնպես, որ չբերի կառավարման գործընթացի էֆեկտիվության անկման: Առավել ևս, որ էֆեկտիվության ներկայիս ցուցիչը ամենևին էլ ամենաբարձր սանդղակին մոտ չէ:

Սրան գումարվում է այն, որ Սասուն Միքայելյանը նաև ԵԿՄ ղեկավարն է, և առկա է ևս մեկ, այսպես ասած, ռիսկ՝ ներկուսակցական այդ կոնֆիլկտում Միքայելյանը կփորձի՞ ներգրավել և, այսպես ասած, գործոն կամ ռեսուրս դարձնել ԵԿՄ-ն: Այդ դեպքում կոնֆլիկտը կստանա շատ ավելի խորքային բնույթ, որովհետև ԵԿՄ-ն խոշոր հաշվով շարունակում է լինել մի կառույց, որը նախկին իշխող համակարգի հենարանն էր: Միայն Մանվել Գրիգորյանի փոփոխությունը հազիվ թե փոխի իրերի այդ դրությունը:

Ըստ այդմ՝ եթե Միքայելյանը փորձի հանկարծ իր ներկուսակցական դիրքերի ամրացման համար որպես ռեսուրս ներգրավել ԵԿՄ գործոնը, ուղղակի թե անուղղակի, ապա կստացվի, որ այդպիսով նախկին իշխող համակարգի հենարան եղած կառույցը հավակնում է լինել նոր իշխանության, կառավարող նոր ուժի ներսում ուժերի հարաբերակցություն որոշող գործոն:

Այդ հանգամանքը լավագույնս բնորոշում է գործընթացի խորքային շերտերի առատությունը և ընդհանուր առմամբ բերում եզրահանգման, որ այդ ռիսկերը չեզոքացնել հնարավոր է խորհրդարանում՝ թիվ մեկ քաղաքական և միակ օրենսդիր ինստիտուտում, համակարգային օրենսդրական փոփոխություններով, որի շնորհիվ կինստիտուցիոնալացվի ոչ միայն կառավարման նոր համակարգը, այլ նաև ներկուսակցական ժողովրդավարություն հասկացությունը, որ մի կողմից՝ խթանելով ներքին մրցակցությունը, մյուս կողմից՝ այն կզսպի բացառապես քաղաքական մեխանիզմների և օրակարգի շրջանակում՝ թույլ չտալով ներգրավել կառույցներ, որոնք չպետք է լինեն քաղաքականության մեջ՝ թե՛ դե յուրե, թե՛ դե ֆակտո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում