«Մամուլի հետ սուրճ» հաղորդման հուլիսի 2-ի հյուրը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն է։
Մեր զրուցակիցը մտահոգություն ունի «Զանգվածային լրատվության մասին» և երկու այլ ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ, որոնցով նախատեսվում է ներմուծել ԶԼՄ-ների հաշվառման ընթացակարգ։
Աշոտ Մելիքյանը մասնավորապես նշեց.«Ամեն դեպքում, ովքեր տեղյակ են այս խնդրի պատմությանն ու առհասարակ այս խնդրին, ապա պետք է հասկանան, որ հաշվառում կամ գրանցում կոչվածի տակ պետությունը լուրջ գործիք է ձեռքբերում տարատեսակ սահմանափակումների ու խոչընդոտումների համար։ Դեռ 2003-ին, երբ քննարկվում էր օրենքի նախագիծը, որը հետագայում դարձավ օրենք՝ այդ խնդիրը լրջորեն քննարկվել է, հենց պրակտիկայից ելնելով մենք ամեն ինչ արեցինք, որ հաշվառում չկիրառվի»։
Նրա խոսքերով՝ խնդիրը հասել է նույնիսկ դատական ատյաններին և որպես օրինակ բերեց «Ազգ» օրաթերթի հետ կապված խնդիրը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում








































