ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իսրայելը կոչնչացվի կես ժամվա ընթացքում: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի ղեկավար Մաջտաբա Զոննուրը, հաղորդում է Mehr-ը:
Նա հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, որի համաձայն՝ նա չեղարկել է Իրանի ուղղությամբ ավիահարված հասցնելու հրամանը ավիահարված հասցնելուց 10 րոպե առաջ: Զոննուրի խոսքով՝ դա «քաղաքական բլեֆ» է:
Նրա կարծիքով՝ եթե ամերիկացիները վստահ լինեին, որ հարձակումը կհաջողվի, ապա դա կանեին:
Իրանցի բարձրաստիճան օրենսդիրը հավելել է, որ Իրանի զինված ուժերը զսպման համակարգ են ստեղծել՝ հավելելով, որ տարածաշրջանում ԱՄՆ 36 ռազմաբազաները գտնվում են Իրանի վերահսկողության տակ:
Նա նաև նշել է, որ Իրանը պատրաստ է պատասխանել ցանկացած ագրեսիայի: