ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար և նախագահ Դիդիե Բուրկհալտերը հայտարարել է, որ չնայած Ռուսաստանի գործողությունները Ղրիմի կարգավիճակի հանդեպ, իր կարծիքով, միջազգային իրավունքի և ԵԱՀԿ պարտավորությունների խախտում են, այդ իրադարձությունները չպետք է նշանակեն դիվանագիտական ուղով իրավիճակի կարգավորման փորձերի ավարտ:
«Բաց և անկեղծ երկխոսությունը և կամուրջների կառուցմանն ուղղված լարված ջանքերն այսօր առավել քան երբևէ կարևոր են»,- ասվում է Բուրկհալտերի հայտարարության մեջ՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Նա Ռուսաստանի գործողությունները բնութագրել է որպես միջազգային իրավունքի հետ անհամադրելի:
Բուրկհալտերը հայտարարել է, որ շվեյցարական նախագահությունը կշարունակի կատարել իր դերը դիվանագիտական լուծման որոնման գործընթացում, և բոլոր գործող կողմերին կոչ է արել իրենց ներդրումն ունենալ այդ գործում:









































