Այսօր՝ հուլիսի 1-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը: «Իմ քայլը» խմբակցությունը այդ պաշտոնում առաջարկել է Աննա Մարգարյանի թեկնածությունը:
«Վերջերս ականատես ենք լինում, երբ դատավորները սոցցանցերում զբաղվում են քաղաքական գնահատականներ տալով, հարցազրույցներ են տալիս քաղաքական թեմաներով. ո՞րն է այն եզրը, որը դատավորին տարանջատում է քաղաքացուց, որտե՞ղ է դատավորը կարմիր գիծն անցնում, և ե՞րբ դատավորը կարող է հանդես գալ որպես քաղաքացի»,- թեկնածուին հարցրեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:







































