Friday, 03 07 2026
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան

«68 հազար դրամի» ռիսկերը. պաշտոնյաների աշխատավարձը կբարձրանա, բիզնեսի վրա ճնշում կլինի

Ձեր և Վարազդատ Կարապետյանի կողմից ներկայացված նվազագույն աշխատավարձի բարձրացման առաջարկը հավանության արժանացավ կառավարության կողմից, ավելին՝ առաջարկեցին, որ 63 հազարի փոխարեն սահմանել 68 հազար դրամ։ Սա, իհարկե, բյուջեի վրա ծանրաբեռնվածություն կավելացնի։ Հաշվարկվել է հստակ, թե որքան միջոցներ են հարկավոր, և սրա համար միջոցներ այսօր կա՞ն, թե՞ ոչ «Առաջին լրատվական»-ի հարցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը պատասխանեց․ «Մենք ի սկզբանե առաջարկել էինք նվազագույն աշխատավարձը 65 հազար դարձնել։ Հետո հաշվի առնելով ռիսկերն ու ծախսերը, այն իջեցրինք 63 հազար դրամի։ Հիմա կառավարությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձը դարձնել 68 հազար դրամ, որովհետև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը որոշակի հետազոտություն է արել ու պարզել է՝ 68 հազարը դա այն շեմն է, որ թույլ կտա միջին վիճակագրական ընտանիքին աղքատության գծից վերև գտնվել։ Մենք սկզբունքորեն դեմ չենք 68 հազարին, բայց այդ առաջարկը դեռ պետք է գա Ազգային ժողով, քննարկենք այն և որոշենք՝ ընդունո՞ւմ ենք, թե՞ ոչ»։

Բաբկեն Թունյանը նաև հավելեց․ «Պետք է նշեմ, որ այստեղ մեկ-երկու նկատառում կա, որոնցից ամենակարևորը բազային աշխատավարձն է։ Ինչ է դա նշանակում։ Եթե 68 հազարը ընդունվեց, ապա բազային աշխատավարձը ավտոմատ դառնում է նվազագույնը մոտ 70 հազար դրամ, իսկ դա իր հերթին կբերի պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման։ Օրինակ՝ 68 հազարի ժամանակ, եթե այլ օրենսդրական փոփոխություն չարվի, ապա Ազգային ժողովի պատգամավորը 660 հազար դրամի փոխարեն կստանա մոտ 700 հազար աշխատավարձ։ Կստացվի, որ մենք ցանկանում էինք մարդկանց 10-13 հազար դրամի օգուտ տալ, բայց ինքներս մեզ 40 հազար դրամի օգուտ տվեցինք։ Դրա համար մենք առաջարկել ենք՝ բերեն այնպիսի մեխանիզմեր, որով բազային աշխատավարձը չի բարձրանա»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում