Ավելի քան 2 մլն դոլար նվիրատվություն է հավաքվել 24 ժամվա ընթացքում՝ նախագահական նախընտրական արշավի համար: Այս մասին հունիսի 29-ին հաղորդել է Կալիֆոռնիայից սենատոր Քամալա Հարիսը Twitter-ի իր օգտահաշվում:
«Մենք ձեզ խնդրել էինք աջակցել մեր #ForThePeople արշավը, և դուք դա արեցիք: #DemDebate-ից հետո 24 ժամվա ընթացքում մենք հավաքեցինք ավելի քան 2 մլն դոլար 63 277 մարդուց: Ես այնքան մոտիվացված եմ և ոգեշնչված ձեզնով: Այժմ եկեք հաղթենք այս մարտը»,- գրել է Քամալա Հարիսը:
Կալիֆոռնիայից սենատորը ԱՄՆ 2020թ. ընտրություններում հավակնում է առաջադրվել որպես նախագահի թեկնածու Դեմոկրատական կուսակցությունից:







































