ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի և Հնդկաստանի առաջնորդ Նարենդրա Մոդիի հանդիպման ժամանակ ավանդական ձեռքսեղմումի փոխարեն բռունցքով է ողջունել երկուսին։
Նախքան հանդիպումը, որը տեղի է ունեցել G20-ի գագաթաժողովի շրջանակներում, Թրամփը, Աբեն և Մոդին կանգնել են, որպեսզի լուսանկարվեն:
Լուսանկարիչները խնդրել են առաջնորդներին ձեռքերը սեղմել: Մի պահ վարանել են, թե ինչպես երեք մարդը միաժամանակ պետք է իրար ձեռք սեղմեն:
ԱՄՆ նախագահը ելքը գտել է․ նա աջ ձեռքը բռունցք է արել և մեկնել գործընկերներին, որոնք նրան փոխադարձաբար են պատասխանել։
«Ձեռքսեղմո՞ւմ, իսկ ով ում ձեռքը պիտի առաջինը սեղմի»,- ասել է Թրամփը։










































