Չնայած Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների սրմանը, որի պատճառը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն են, միջուկային ծրագրի հարցով Իրանի հետ բանակցող միջազգային միջնորդների «Վեցյակը», որում ներառված են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Չինաստանը և Ռուսաստանը, կպահպանի միասնականություն և կշարունակի աշխատել՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԵՄ դիվանագիտության ղեկավարի մամլո քարտուղար Մայքլ Մանը:
«Այս օրերի մեծ ուրախությունն այն է, որ «Վեցյակը» պահպանում է իր միասնականությունը, և դա մնում է ուժի մեջ: Ես ոչ մի ազդեցություն չեմ տեսել բանակցությունների ընթացքի վրա, և աշխատանքը շարունակվում է միասնականորեն»,- ընդգծել է Մանը:
Մանը նշել է, որ ինքը տեղյակ չէ Ղրիմի շուրջ իրավիճակի քննարկումից Ռուսաստանի պատվիրակության ղեկավարի հետ հանդիպման ընթացքում:







































