Այսօր՝ հունիսի 28-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ընտրության հարցը: ՀՀ վարչապետը այդ պաշտոնում առաջարկել է Էդգար Ճաղարյանի թեկնածությունը՝ 2 տարի ժամկետով:
«Գերիշխող դիրք ունեցողները պետք է լինեն ՏՄՊՊՀ-ի ամենօրյա ուշադրության կենտրոնում, որպեսզի որևիցե վայրկյան չփորձեն չարաշահել իրենց այդ դիրքը: Այսինքն՝ անբարեխիղճ մրցակցության բոլոր դրսևորումները պետք է բացառենք»,- ասաց թեկնածուն՝ ի պատասխան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցի:
Մանրամասները՝ տեսանյութում:








































