Ամերիկյան դեսպանի այցելությունը Համա քաղաք, և այն էլ՝ առանց սիրիական իշխանությունների թույլտվության, ապացույցն է այն բանի, որ ԱՄՆ-ն ամեն ինչ անում է Սիրիայում ներքաղաքական լարումը սրելու համար: Այս մասին երեկ հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը: «Միացյալ Նահանգները մասնակից են հակակառավարական ելույթների կազմակերպմանը, որոնք տեղի են ունենում վերջին 4 ամիսների ընթացքում»,- ասված է հայտարարության մեջ:
Ինչպես ասվում է ամերիկյան պետքարտուղարության հայտարարության մեջ, Դամասկոսում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Ֆորդը մեկնել է Համա քաղաք, որպեսզի անձամբ տեսնի զանգվածային բողոքի ակցիաները, որոնք սպասվում են այսօր ուրբաթօրյա աղոթքից հետո:
Այս մասին հաղորդում է BBC-ն:











































