Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

2013-ի ու 2019-ի տարբերությունը․ Պուտինին Երևանում պե՞տք է «դիմավորել» ցույցերով, թե պահանջել ՀՀ իշխանություններից

Հոկտեմբերի 1-ին Երևանում կանցկացվի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բարձրագույն խորհրդի նիստը, որին, ի թիվս այլ պետությունների ղեկավարների, կմասնակցի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսներից մեկի ժամանակ հայտնեց, որ այցի ընթացքում Պուտինի հետ նաև աշխատանքային քննարկում կանցկացնի:

Նախորդ անգամ՝ 2013 թվականի հոկտեմբերի 2-ին Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած այցելությունը զուգորդվեց բողոքի ակցիաներով և երթերով, եղան նույնիսկ բերման ենթարկվածներ։ Բոլորս ենք հիշում նաև, թե ինչպես այցին ընդառաջ «մեկուսացվեց», այսինքն՝ ձերբակալվեց Պուտինի ամենախիստ քննադատ գործիչներից մեկը՝ Շանթ Հարությունյանը, որը հետագայում դատապարտվեց անազատության։

Թե ինչպիսի տրամադրություններ են Երևանում հիմա՝ բարդ է ասել։ Իհարկե, Հայաստանում փոխվել է իշխանությունը, իհարկե, այդ նոր իշխանությունների կողմից ջանքեր են գործադրվում ավելի ինքնիշխան դիրքերից հանդես գալ, բայց Ռուսաստանի ու Պուտինի քաղաքականությունը մնում է նույնը։ Ողջ հասարակությունը 11 տարի շարունակ սպասել է Մարտի 1-ի գործի բացահայտմանը, իսկ Վլադիմիր Պուտինն անձամբ և նաև դեսպանի միջոցով այս օրերին ջանք չի խնայում հիմնական մեղադրյալին պաշտպանելու ուղղությամբ։

Մինչև հոկտեմբեր դեռ մի քանի ամիս ժամանակ կա, և շատ բաներ կախված են նրանից, թե ինչ ներքաղաքական իրավիճակ կլինի Հայաստանում այդ ժամանակ, և ինչպիսին կլինի Ռուսաստանի վերաբերմունքը։ Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը հարց է բարձրացրել՝ բացի իր ղեկավարած քաղաքական ուշից կլինե՞ն այս անգամ Պուտինին «դիմավորողներ»։ Խզմալյանը նաև ուշագրավ համեմատություն է արել՝ նշելով, որ ՌԴ ղեկավարին չեն սպասում ոչ մի քաղաքակիրթ երկրում և նույնիսկ այն երկրներում, որոնք Հայաստանից ավելի քիչ են տուժել ռուսական քաղաքականությունից, բայց, չգիտես ինչու, Հայաստանում շատերն են նրանց այստեղ խանդավառված սպասում»։

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամ, կուսակցության մամլո խոսնակ Վահագն Ավագյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք այս հարցի շուրջ քննարկումներ չեն անցկացրել, հետևաբար, բողոքի միջոցառում անցկացնել-չանցկացնելու հետ կապված դիրքորոշում չունեն։ Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ նշեց. «Եթե իրադարձություններն այնպես զարգանան, որ մենք մտածենք, թե հանրության ուշադրությունը կարիք է լինելու ինչ-որ հարցի վերաբերյալ գրավել, ապա մենք, անպայման, բոլոր թույլատրելի ու օրենքի սահմանում նախատեսված միջոցներով դա կանենք»։

Հարցին, թե Ռուսաստանի վերաբերմունքը Քոչարյանի գործի հետ կապված կամ, առհասարակ, Մոսկվայի քաղաքականությունը մեր նկատմամբ բողոքի ալիք բարձրացնելու խնդիրնե՞ր են, Ավագյանը պատասխանեց. «Մենք, ըստ էության, ունենք ժողովրդի քվեով ընտրված իշխանություններ, ովքեր ստացել են ծանր ժառանգություն ինքնիշխանության ու սուվերենության զիջման առումով։ Այնուամենայնիվ, ժամանակ առ ժամանակ բոլորիս էլ տեսանելի է, որ նրանք դրսևորում են ինքնիշխանության փոքր էլեմենտներ իրենց գործելակերպում։ Մեր կողմից՝ Ռուսաստանի գաղութային քաղաքականությանը վերաբերող գործառույթների նկատմամբ դիրքորոշումները չեն փոխվել, մենք այդ տեսակետները բազմիցս հայտնել ենք ու նաև գրավել իշխանությունների ուշադրությունը։ Եթե, իհարկե, կարիք լինի կոշտ միջամտություն անելու, մենք կարծում ենք, որ մեր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են այն քվեն, որի շրջանակներում իրենք կարող են ցանկացած կոշտ դիմադրություն ցույց տալ գաղութային օրակարգի դրսևորումներին։ Վստահաբար, Նիկոլ Փաշինյանը ժողովրդի կողմից նման մանդատ ստացել է։ Մենք մեր կողմից, որքան որ հնարավոր է, որքանով մեր ռեսուրսները կբավարարի՝ կանենք դա։ Մեր օրակարգը չի փոխվել, Ռուսաստանի օրակարգն էլ չի փոխվել։ Հետևաբար՝ այդ դիմադրությունը մեր կողմից պետք է լինի»։

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ ինքը Հայաստանի գոնե դե յուրե անկախությունը ոչնչացնողներից մեկը չի լինի. «Իսկ Հայաստանի դե յուրե անկախությունը նշանակում է, որ Հայաստանն ունի իշխանություններ, ու եթե որևէ խնդիր ունես բարձրացնելու, ապա պետք է բարձրացնես քո իշխանությունների միջոցով, կամ էլ փոխես այդ իշխանություններին»։

Հայրիկյանն ընդգծեց. «Օտար պետության գործիչների հետ խոսակցությունը վերջանալու է քո իշխանություններին պահանջ ներկայացնելով։ Վրաստանը դրա լուրջ օրինակն է, ի վերջո, իրենք իրենց իշխանությանն են պահանջ ներկայացնում։ Որևէ գործողություն նշանակում է, որ դու ուղղակի կամ անուղղակի չես ընդունում Հայաստանի անկախությունը։ Ի՞նչ գործ ունես Պուտինի հետ, ՀՀ քաղաքացի, դու քաղաքացի ես մի միավորի, որի անունն է Հայաստան, ու ունես քեզ ներկայացնող իշխանություններ։ Եթե նրանք քեզ պատշաճ կերպով չես ներկայացնում, նրանց հետ պետք է խոսես»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում