ԱՄՆ նախագահի արձանագրության պատասխանատու Շոն Լոուլերը հեռացվել է պաշտոնից G20 գագաթնաժողովի նախօրեին, հաղորդում է NBC News-ը, հղում անելով աղբյուրներին:
Հեռուստաալիքի տվյալներով, Լոուլերը պաշտոնից հեռացվել է խտրականության և հետապնդման մեղադրանքների հետաքննության ֆոնին:
Ինչպես նշվում է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում գտնում են, որ Լոուլերը չի վերադառնա պարտականությունների կատարմանը:
Միևնույն ժամանակ, G20 գագաթնաժողով Թրամփին կուղեկցի Լոուլերի օգնականը՝ Մերի-Քեյթ Ֆիշերը: