Ղրիմի տնտեսությունն ինքնաբավ է և ճիշտ ներդրումների դեպքում ունակ է աջակցելու Ռուսաստանի մյուս տարածաշրջաններին՝ հայտարարել է Ղրիմի փոխվարչապետ Ռուստամ Թեմիրգալիևը Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Որպես տնտեսության բազային և առավել արդյունավետ ոլորտներ՝ Թեմիրգալիևը նշել է զբոսաշրջությունն ու արդյունահանող արդյունաբերությունը: Այսպիսով՝ նրա խոսքով՝ Ղրիմ այցելող 5.5-6 մլն զբոսաշրջիկներից 2.5 միլիոնը Ռուսաստանի քաղաքացիներ են, իսկ մնացածը՝ հիմնականում Ուկրաինայի քաղաքացիներ:
Թեմիրգալիևի փոխանցմամբ՝ Ղրիմի տարածքում աշխատող «Չեռնոմորնեֆտեգազը» տարեկան արդյունահանում է մոտ 2 մլրդ խորանարդ մետր գազ: Հաշվի առնելով Ռուսաստանի զարգացած գազարդյունահանող արդյունաբերությունը՝ «Չեռնոմորնեֆտեգազը» կարող է դառնալ հզոր ռուսական էներգետիկ համալիրի մաս՝ նշել է նա:










































