Monday, 22 06 2026
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին
16:10
Նավթի գներն անկում են ապրում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
15:50
Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին

Պաղեստինցիները դեմ են «դարի գործարքին». նրանք այրում են Թրամփի խրտվիլակը

Պաղեստինցիներն այրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խրտվիլակը և մի ավանակ բերել, որի վրա փակցված են Պարսից ծոցի երկրների թագավորական ընտանիքների անդամների պատկերները՝ Բահրեյնում համաժողովի սկսվելու հետ կապված բողոքի ակցիայի շրջանակում, որտեղ ներկայացվելու է Սպիտակ տան երկար սպասված ծրագրի տնտեսական մասը իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, տեղեկացնում է AP-ը։

Համաժողովում, որը տեղի կունենա այս շաբաթ, Թրամփի վարչակազմը հույս ունի ձեռք բերել Պարսից ծոցի հարուստ երկրների խոստումները իր տնտեսական ծրագրի ֆինանսավորման համար, որը նախատեսում է ներդրումներ 50 մլն դոլարի չափով և ենթակառուցվածքային նախագծեր Արևմտյան ափին, Գազայի հատվածում և արաբական երկրներում։

«Պաղեստինը չի վաճառվում»,- վանկարկել են ցուցարարները՝ դուրս գալով Արևմտյան ափի խոշոր քաղաքների փողոցներ։ «Բահրեյնից մինչև Սաուդյան Արաբիա մեզ չեն դյութում ձեր միլիոնները»։

Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Մարոկոն, Հորդանանը և Պարսից ծոցի տարբեր երկրներ իրենց ֆինանսական ներկայացուցիչներին են ուղարկել համաժողովին։

Սպիտակ տունը հայտարարում է, որ չի հրավիրել իսրայելցի ներկայացուցիչների, որպեսզի միջոցառումը «ապաքաղաքական» լինի։ Պաղեստինն իր կողմից մերժել է պլանը և նշել, որ չի ցանկանում որևէ ընդհանուր բան ունենալ կոնֆերանսի հետ։

Բախումներն սկսվել են այն ժամանակ, երբ ցուցարարները սկսել են քարեր նետել իսրայելցի զինվորների ուղղությամբ, որոնք ի պատասխան արցունքաբեր գազ են կիրառել և կրակել ռետինե փամփուշտներով՝ ամբոխին ցրելու համար։ Հյուսիսային Նաբլուս քաղաքում ընդվզողները սյան վրա կախել են նախագահ Թրամփի պատկերը։

Պաղեստինյան բազմաթիվ կազմակերպություններ կոչ են արել շարունակել զանգվածային հանրահավաքներն Արևմտյան ափին և Գազայի հատվածում՝ համաժողովի առիթով, որը պետք է սկսվի երեքշաբթի երեկոյան։

Գազայում խանութները և պետական հաստատությունները փակվել են համընդհանուր գործադուլի շրջանակում։

Պաղեստինցիները դեմ են Թրամփի թիմի ներկայացրած առաջարկին, որը նախատեսում է առողջապահության, կրթության և հանրային աշխատանքների ոլորտների նախագծեր, բայց չի վերաբերում Իսրայելի կողմից Արևմտյան ափի զավթմանը կամ Գազայի շրջափակմանը։

«Մեզ փող պետք չէ։ Մենք հացի կարիք չունենք։ Մենք արժանապատվության կարիք ունենք»,- ասել է գազացի բժիշկ Սաիդ Ջադբան։ «Երբ մենք ստանանք (մեր արժանապատվությունը), մենք կհայտնվենք ամենահարուստ երկրների շարքում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում