Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ղրիմի Հանրապետության ճանաչման մասին» հրամանագիր է ստորագրել: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն` վկայակոչելով նախագահի մամլո ծառայությանը:
«Հաշվի առնելով Ղրիմի ժողովրդի կամքը համաժողովրդական հանրաքվեի ժամանակ, որը տեղի է ունեցել 2014-ի մարտի 16-ին, Ղրիմի Հանրապետությունը ճանաչել որպես անկախ և ինքնիշխան պետություն»,- նշված է հրամանագրում:
Նշվում է, որ հրամանագիրն ուժի մեջ է մտնում դրա ստորագրման օրվանից:









































