Ղրիմի միակցման գործընթացը շարունակելու դեպքում ԱՄՆ-ը կարող է հավելյալ պատժամիջոցներ սահմանել ընդդեմ Ռուսաստանի և նրա պաշտոնական անձանց: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյային:
Իսկ Սպիտակ տանը հայտարարում են, որ այսօրվա գործողությունները լուրջ նախազգուշացում են Ռուսաստանի համար:
«ԱՄՆ-ը պատրաստ է հավելյալ քայլեր ձեռնարկել»,- հայտնել են վարչակազմում:








































