Friday, 03 07 2026
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան

Արշոն Նոյեմբերյանի «դիրքերում» ընկերուհիներին «փոքր-ինչ» նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Արշալույս Փարսադանյանի գործի դատական քննությունը: Մինչև դատական վիճաբանություններին անցնելը մեղադրողը՝ Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Ա. Սարգսյանը, միջնորդել էր ինքնասպանության հասցնելու մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով, ամբաստանյալ Փարսադանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:

Ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր մեղադրողի միջնորդությունը և ինքնասպանության հասցնելու մասով դադարեցրել Արշալույս Փարսադանյանի քրեական հետապնդումը:

Նախաքննական մարմինը Արշալույսին մեղադրել է միայն պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Համաձայն առաջադրված մեղադրանքի՝ 2012 թվականի մայիսին գործով վկաներ Հասմիկը, Սոնյան ու Լարիսան Արշալույսի առաջարկով գնացել են «Վենեցիա» հյուրանոցային համալիր, սեռական հարաբերություն ունեցել հաճախորդների հետ:

Հաջորդ օրը յուրաքանչյուրի համար Արշալույսին վճարվել է 10 հազարական դրամ, ընդամենը՝ 40 հազար դրամ: Սոնյային գումարը տալուց հետո Արշալույսը նրանից պահանջել ու ստացել է 2 հազար դրամ՝ որպես միջնորդավճար:

Այնուհետև Նոյեմբերյան քաղաքում Սոնյան սեռական հարաբերություններ է ունեցել Արշալույսի ծանոթի հետ, հաջորդ օրը Արշալույսից խնդրել է իր ծառայության վճարը, բայց վերջինս գումարը չի տվել, պահանջել է փողի մասին չխոսել՝ սպառնալով, թե մարմնավաճառության մասին կհայտնի մարմնավաճառուհու հարազատներին:

Մայիս ամսին Լարիսան Արշալույսի միջնորդությամբ սեռական հարաբերություններ է ունեցել նրա ծանոթների հետ, ու Արշալույսն ամեն անգամ Լարիսային տվել է 5 հազար դրամ:

Մարմնավաճառուհիների ու նրանց միջնորդի միջև անհամաձայնություններ են եղել, և մարմնավաճառուհիները բացահայտել են Արշալույսի գործունեությունը:

Դատարանում Արշալույսն իրեն մեղավոր չի ճանաչել:

Իր գրավոր ցուցմունքում նա հայտնել է, թե Հայկուհուն թույլ է տվել 20-22 օր մնալ իր տանը, քանի որ ցուրտ էր, Հայկուհին էլ վառելիք չուներ:

Իր տանը եղած ժամանակ Հայկուհին ոչ մեկի հետ սեռական հարաբերություններ չի ունեցել, այդ նպատակով իր հետ որևէ տեղ չի գնացել: Իրեն հաճախ են հրավիրել խնջույքների, բայց ինքը ոչ մեկին մարմնավաճառության չի ներքաշել կամ դրդել:

Իր տնից Հայկուհուն դուրս է հանել, երբ առանց իրեն տեղյակ պահելու Հայկուհին իր տուն է բերել երկու տղամարդու՝ պարսկահայի ու պարսիկի, որոնց հետ խոսելիս ինքը հասկացել է, որ նրանք ինչ-որ վտանգավոր գործարք են կատարում: Վախեցել է ու նրանց երեքին էլ իր տնից հանել:

Ինչ վերաբերում է հաջորդ դրվագին՝ Նոյեմբերյան գնալուն, ապա այնտեղ իրեն հրավիրել էր ընկերներից մեկը՝ եղնիկի միս ուտելու: Ինքը ընկերուհիների՝ Մարգարիտայի, Սոնյայի ու Լարիսայի հետ գնացել է Նոյեմբերյան: Այնտեղ սեռական հարաբերություն ունենալու մասին խոսք չի եղել: Իրենք ընկերների հետ հաց են կերել, զրուցել, կատակներ արել, որից հետո գնացել են «դիրքերը» տեսնելու: Սոնյան իրենց հետ «պոստեր» չի գնացել, մնացել է իր ծանոթ Կարենի տանը:

Հաջորդ օրը բոլորը միասին վերադարձել են Աբովյան, գումարի մասին խոսք չի եղել:

Հաջորդ՝ Գետամեջ գնալու դրվագով Արշալույսը հայտնել է, թե այդ գյուղ են գնացել, քանի որ Հասմիկին կանչել էր նրա վաղեմի ծանոթը: Իրենք գնացել են, բայց չեն իմացել Հասմիկին գումար տրվել է, թե ոչ:

Արշալույսը, հարցերին պատասխանելով, ասել է, թե «Վենեցիա» ռեստորան է գնացել իր ծանոթների հրավերով՝ Հասմիկի, Սոնյայի ու Լարիսայի հետ: Իրենք հրավիրված են եղել նաև «Ղարս» հյուրանոց, որտեղ եղել են 22 հոգի:

Արշալույսն ասել է նաև, թե իրեն նախաքննության ժամանակ ծաղրել են: Իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չէ. ինքը ոչ ոքի պոռնկության չի դրդել:

Արշալույսին «կենցաղում» կոչել են Գայանե:

Ըստ մարմնավաճառուհիների՝ Արշալույսն առաջարկել է հանդիպել անծանոթ տղաների հետ ու գումար աշխատել:

Պատահել է, որ նա ընկերուհիներին ուղարկել է մարմնավաճառության, ինքը փողը վերցրել ու նրանց չի տվել:

Մի մարմնավաճառուհի ցուցմուքն է տվել, որ ապրել է Արշալույսի տանը: Հոսանքն անջատել են գումարը չվճարելու պատճառով: Ինքը, Արշալույսի խնդրանքով, հոսանքի պարտքի դիմաց սեռական հարաբերություն է ունեցել էլեկտրիկի հետ:

Եղել են դեպքեր, երբ Արշալույսն ասել է, թե եղբայրն է գալու, ընկերուհին պիտի ուրախացնի եղբորը: Մարմնավաճառուհին «ուրախացրել է», բայց իր աշխատանքի դիմաց գումար չի ստացել, և ինքը չի ուրախացել:

Այս կինն ասել է, թե Արշալույսի տնից հեռացել է, որովհետև նրա կողմից շատ է շահագործվել:

Գործով անցնող մարմնավաճառուհիները մանրամասն նշել են, թե որ հյուրանոցներում են եղել Արշալույսի հետ, ինչքան են «աշխատել», ինչքան գումար են ստացել, ինչքան չեն ստացել Արշալույսից:

Ընդհանուր իրավասության դատարանը Արշալույս Փարսադանյանին մեղավոր է ճանաչել պոռնկությանը նպաստելու համար, բայց նրան առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետից վերաորակել է ավելի մեղմ մասով՝ 262 հոդվածի 1-ին մասով՝ մեղսագրված որոշ դրվագներ համարելով չապացուցված:

Արշալույս Փարսադանյանը դատապարտվել է 2 տարի ազատազրկման: Նրա նկատմամբ համաներում է կիրառվել, ու նա ազատվել է նշանակված պատժից: Արշալույսի խափանման միջոց կալանավորումը վերացվել է, ու նա անհապաղ ազատ է արձակվել դատարանի դահլիճում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում