Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Հայաստանը շփոթեցրել է Վենետիկի հանձնաժողովին

Վենետիկի հանձնաժողովը հայտարարություն է տարածել Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ ասելով, որ հանձնաժողովը ուշադրությամբ հետևում է զարգացումներին և հանձնարարել է նախագահին անհրաժեշտության դեպքում արձագանքել հայտարարությամբ: Խոսքը հանձնաժողովի նախագահ Ջովանի Բուքիքիոյի մասին է: Վենետիկի հանձնաժողովի անդրադարձը Հայաստանում սահմանադրական կրքերին իրապես հետաքրքիր է: Դրանք, ինչպես հայտնի է, ծավալվեցին ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի արդեն հայտնի հայտարարություն-մեկնաբանությունից հետո, որտեղ հղում անելով անդամ-դատավոր բառային տարբերությանը՝ հին և նոր Սահմանադրությունների միջև, Գրիգորյանը հայտարարեց ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնելու մասին: Դրանից հետո Հայաստանում ծավալվեց թեժ քննարկում, թե արդյոք Գրիգորյանը ոտնատա՞կ է տվել իրավագիտության և սահմանադրագիտության նորմերը, Հայաստանի օրենքներն ու Սահմանադրությունը, թե՞ նախկին իշխող համակարգն ու ՍԴ-ում դրա ներկայացուցիչ Հրայր Թովմասյանը հայտնվել է իր իսկ գրած Սահմանադրության փոսում:

Իրավական այդ վեճի ֆոնին անկասկած է նաև Հայաստանում հեղափոխական-քաղաքական տրամաբանության գերիշխանությունը, և Վահե Գրիգորյանի քայլին արձագանքների մեծ մասը պայմանավորված է թերևս այդ հանգամանքով: Այդ ֆոնին էլ հետաքրքիր է Վենետիկի հանձնաժողովի արձագանքը, որն այս պահին գոնե փաստորեն հրաժարվում է դիրքորոշում հայտնել Գրիգորյանի հայտարարության և ստեղծված վիճակի վերաբերյալ՝ ասելով, որ հետևում է իրադարձությունների զարգացմանը, և հարկ եղած դեպքում Ջովանի Բուքիքիոն լիազորված է անել հայտարարություն:

Ի՞նչ է դա նշանակում այս պահի դրությամբ, մասնավորապես, Վահե Գրիգորյանի հայտարարություն-մեկնաբանության առումով Բուքիքիոն ասելու բան չունի՞: Դա նշանակում է, որ նա չի՞ կողմնորոշվում, թե որքանով է Գրիգորյանի քայլը տեղավորվում իրավագիտության և սահմանադրականության նորմերում, թե՞ նա համարում է, որ Վահե Գրիգորյանը ճիշտ է: Ինչո՞ւ է Վենետիկի հանձնաժողովի նախագահը առայժմ լռում: Թե՞ նա սպասում է, որ Գրիգորյանն, այսպես ասած, ևս մեկ քայլ կատարի, նոր միայն տա գնահատական: Իսկ արդյո՞ք Վենետիկի հանձնաժողովը շփոթված է նաև այն պատճառով, որ Հայաստանում Սահմանադրության փոփոխության գործընթացը ընթանում էր այսպես ասած՝ հանձնաժողովի պատրոնաժությամբ, և ստեղծված իրավիճակի համար, փաստորեն, Վենետիկն էլ ունի պատասխանատվության իր բաժինը:

Մյուս կողմից, արդյոք այս իրավիճակում Վենետիկը Հայաստանի Սահմանադրության տեքստի կամ տեքստերի առումով տեղեկանո՞ւմ է բաներ, որոնց մասին իրազեկ չէր նախկինում: Թվում է, որ չի կարող լինել այդպիսի բան, սակայն հիշենք, թե Սահմանադրության մշակման և քննարկման գործընթացում ինչպես էին ի հայտ գալիս խոսակցություններ այն մասին, որ Վենետիկ ուղարկված է մի տարբերակ, կամ թարգմանության, այսպես ասած, մի ինտերպրիտացիա, իսկ Հայաստանի խորհրդարանում քննարկվում է բոլորովին այլ տարբերակ: Ըստ երևույթին, Վենետիկի հանձնաժողովը առայժմ չի շտապում խոսել՝ փորձելով հասկանալ, թե է՞լ ինչերից է, որ տեղյակ չի եղել Սահմանադրության վրա Հայաստանի նախորդ իշխանության հետ համատեղ աշխատանքի ընթացքում: Որովհետև, ի վերջո, համենայնդեպս առայժմ առկա է մի իրավիճակ, երբ թերևս կան բավարար հանգամանքներ իրավական գնահատական հնչեցնելու համար և տարօրինակ է, որ Վենետիկը հայտարարում է առայժմ լռելու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում