Տեխասում մահացել է պատմության մեջ ամենահայտնի լուսանկարներից մեկի՝ «Համբույր»-ի հերոսը: Ինչպես հաղորդում է BBC News-ը, ԱՄՆ ռազմածովային ուժերի վետերանը մահացել է ծերանոցում 86 տարեկան հասակում:
Վերջին տարիներին նա ծանր հիվանդ էր: Մաքդաֆին ունի մեկ դուստր:
Գլեն Մաքդաֆին մեկն էր նրանցից, ով պատերազմից հետո տարիներ շարունակ հայտարարում էր իր իրավունքների մասին Ալֆրեդ Էյզենշտադտի լուսանկարում հայտնվելու համար: Նյու Յորքի Թայմս-սքվերում արված լուսանկարում նավաստու ինքնությունը հստակ պարզված չէր:
2007թ. Մաքդաֆին լուսանկարը դատական փորձաքննության է տալիս և պարզվել է, որ «Համբույր» լուսանկարում պատկերված նավաստին ինքն է: Նավաստին հայտարարել է, որ շատ լավ է հիշում համբույրը, քանի որ աղջիկը շատ մեծ բերան ուներ:
Լուսանկարն արվել է 1945թ. օգոստոսի 14-ին: Էյզենշտադտը Life-ին վաճառել է լուսանկարը, որում նավաստին համբուրվում է բուժքրոջ հետ, այնուհետև այն բազմիցս վերահրատարակվել է և ներառվել Երկրորդ աշխարհամարտի ավարտի տոնակատարության ժամանակացույցում:







































