Այսօր՝ հունիսի 24-ին, հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Արդեն մի քանի անգամ մենք տեսնում ենք, որ «Լուսավոր Հայաստանի» մեր գործընկերները կառավարության որևէ նախաձեռնություն, որ արդեն գոյություն ունի, դարձնում են առաջարկություն և բերում են հանրային քննարկման: Օրինակ՝ փոխմարզպետների օրինակը»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:
Նա կարդաց ավիացիայի գծով վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանի ֆեյսբուքյան գրառումը և ասաց. «Այսինքն՝ այն թեման, որ պարոն Մարուքյանը ոչ պարկեշտ արտահայտություններով քննարկում էր, այդ թեման ի սկզբանե եղել է կառավարության ուշադրության կենտրոնում, և արդեն այդ թեմայի լուծումը կար»:
Մանրամասները՝ տեսանյութում: