Եթե Շոտլանդիան դուրս գա Մեծ Բրիտանիայի կազմից, Միացյալ թագավորությունը կզրկվի իր միջուկային զենքից: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, այս մասին հայտարարել է բրիտանացի փոխծովակալ Ջոն Մականալին:
Նա Շոտլանդիայի հավանական առանձնացումը համարել է ռազմավարական մեծ սպառնալիք, որին կարող են բախվել Մեծ Բրիտանիայի զինված ուժերը: Մականալին նշել է, որ Էդինբուրգի անկախության դեպքում Մեծ Բրիտանիան կկորցնի իր տեղը ՄԱԿ-ի ԱԽ-ում:
«Մեր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, մեր կարգավիճակը որպես ռազմական առաջատար ժողովուրդներից մեկը և մեր մշտական անդամակցությունը ՄԱԿ-ի ԱԽ-ում, այս ամենը հավանական է, որ կկորցնենք»,- ասել է Մականալին:










































