Ամենամեծ թվով Ռուսաստան են ժամանում ներգաղթյալներ Ուկրաինայից, հաղորդում է «Ռոսստատ»-ը։
Չնայած որ ուկրաինացի ներգաղթյալների հոսքը զգալիորեն նվազել է՝ այնուամենայնիվ յուրաքանչյուր չորրորդն այստեղ է ժամանում։
Երկրորդ տեղում Ղազախստանն է, դրան հաջորդում է Տաջիկստանը։ Ռուսաստան են ժամանում նաև Տաջիկստանի և Հայաստանի բնակիչներ։
Բացի այդ, նկատելի է նաև ներգաղթյալների հոսք Թուքմենստանից։
Նշվում է, որ 2018-ին Ռուսաստան է ժամանել առնվազն 656 հազար ներգաղթյալ, որոնց 90 տոկոսը ծնունդով ԱՊՀ երկրներից է։