Բոթսվանի Կենտրոնական շրջանում առնվազն 537 գիշանգղ է սատկել է որսագողերի թունավորած փղերի մնացորդներով սնվելու հետևանքով: Այդ մասին Facebook-ում հայտնել է աֆրիկյան այդ երկրի կառավարությունը:
Ենթադրվում է, որ թռչունների մահը պայմանավորված է փղերի մարմնում առկա քիմիական նյութերով: Իրավապահ մարմինների աշխատակիցները ժամանել են այգի՝ այն ախտազերծելու համար։










































