Ռուսական ավիաընկերություններն արձանագրել են, որ քաղաքացիները զանգվածայնորեն հանձնում են դեպի Վրաստան ավիատոսմերը։
Փոխվարչապետի պաշտոնական ներկայացուցիչ Մաքսիմ Ակիմովն ասել է, որ Վրաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին կառաջարկվի վերադարձի տոմսերի ժամկետը փոխել՝ առանց գումարային կորուստների։ Այսպիսով, նրանք կկարողանան ավելի վաղ հայրենիք վերադառնալ։
Նախօրեին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի իշխանությունները հուլիսի 8-ից արգելել են այդ երկիր ավիափոխադրումները։