Եվրախորհրդարանը 2015թ. դեկտեմբերից կարող է վերացնել ռոումինգը՝ հաղորդում է The Guardian-ը: Համապատասխան քվեարկությունը երեքշաբթի կանցկացնեն եվրոպացի օրենսդիրները:
Այսպիսով՝ մինչև 2015թ. Եվրոպայում կարող են ամբողջությամբ չեղյալ հայտարարվել ռոումինգի գները և համացանցի միացման արագության սահմանափակումը: Միևնույն ժամանակ օպերատորները զգուշացնում են, որ ռոումինգի չեղյալ հայտարարումը կարող է հանգեցնել երկրի ներսում ծառայությունների թանկացման՝ փոփոխությունների հետ կապված ծախսերը փակելու համար:
Անցյալ տարի խոշորագույն օպերատորների դաշինքը նախազգուշացրել է, որ ռոումինգի չեղյալ հայտարարումը մինչև 2020թ. ճյուղին կարող է արժենալ յոթ միլիարդ դոլար: Եվրոպական հեռուստահաղորդակցային օպերատորները նշել են, որ եկամտի ամենաշահավետ աղբյուրներից մեկի անջատումը կարող է հանգեցնել ներդրումների կրճատման՝ խոչընդոտելով 4G ծառայությունների զարգացմանը:









































