Վրաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները և նրանց կողմնակիցները վերսկսել են բողոքի ցույցերը Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ:
Այս մասին հաղորդում է «Ռուսթավի -2» հեռուստաալիքը:
Նշվում է, որ ցուցարարները պահանջում են երկրի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականը, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունները:
Զանգվածային ցույցերի վայրում իրավապահների ուժեր են կուտակվում: