Saturday, 20 04 2024
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ

Ինչ է պայթել Վրաստանում. Երևանից պահանջվում է լրջություն և աչալրջություն

Ուղղափառության Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր ասամբլեան, որ 2019-ին անցկացվելու էր Թբիլիսիում, փաստորեն Վրաստանը վերածեց նախահեղափոխական մի իրավիճակի: Համենայնդեպս, ասամբլեային ռուսական պատվիրակության մասնակցության առիթով, նախ, խորհրդարանի դահլիճում մեկնարկած բողոքի ցույցը՝ մի քանի ընդդիմադիր պատգամավորների մասնակցությամբ, ավելի ուշ վերածվեց բազմահազարանոց հանրային բողոքի, խորհրդարանի գրոհի և, ի վերջո, ուժայինների հետ բախման: Պաշտոնական տվյալներով՝ կա 240 տուժած, երկու անձ զրկվել է աչքից: Այն, ինչ կատարվում է Թբիլիսիում, շատ մոտ է Հայաստանին, բոլոր առումներով, բառի բուն և պատկերավոր իմաստով: Վրաստանի որևէ ապակայունացում Հայաստանի համար խիստ անցանկալի է: Միաժամանակ, Հայաստանի համար շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է կատարվում հարևան Վրաստանում: Առավել ևս, երբ առերևույթ գործ ունենք վրաց-ռուսական խնդրի գեներացման հետ, համենայնդեպս՝ որպես Վրաստանում ծագած բողոքի հուժկու ալիքի առիթ:

Այդ թեման Վրաստանում 2008 թվականից ի վեր, և հատկապես նաև Սաակաշվիլիի իշխանությունից հեռանալուց հետո, Վրաստանում չափազանց զգայուն ներքաղաքական թեմա է, մոտավորապես այնպես, ինչպես Արցախի հարցը Հայաստանում: Ըստ այդմ՝ պատկերացնելի է, թե այն ինչպիսի հարմար գործիք է Վրաստանը տարաբնույթ շահարկումների ենթարկելու, դրա առիթով Վրաստանում տարբեր գործընթացներ խթանելու համար: Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Վրաստանում արմատական ընդդիմությունը սադրանքի է դիմել վրաց-ռուսական հարաբերության կարգավորմանը խանգարելու համար: Վրաստանի նախագահն իր հերթին հայտարարել է, որ տեղի ունեցողը ռուսական հինգերորդ շարասյան քայլն է, իսկ Ռուսաստանը թշնամի է և օկուպանտ: Ինչ անել Հայաստանին: Երևանի անելիքը կոնկրետ առումով գործնականում զրոյական է, որովհետև Վրաստանի իրավիճակի կայունացումը այդ երկրի իշխանության և հանրության հարաբերության խնդիրն է, և նրանք պետք է գտնեն հաղորդակցման և հարցերի լուծման մեխանիզմները:

Միևնույն ժամանակ, այստեղ կա նուրբ պահ՝ կա վիրահայ բավականին մեծ համայնք, միաժամանակ, իհարկե, բազմաշերտ: Երևանը, թերևս, այդ ուղղությամբ ունի անելիք, կանխարգելելու համար Վրաստանի ներկայիս բարդ իրադրությունում հայկական համայնքը որևէ զարտուղի, դավադիր, սադրիչ նպատակի համար օգտագործելը: Բանն այն է, որ առերևույթ վրաց-ռուսական հակամարտության առիթով բռնկումն իրականում կարող է շատ ավելի բազմաշերտ լինել իր քաղաքական շերտավորումների առումով, քաղաքական շահառուների առումով: Ի վերջո` առնվազն առկա է Թուրքիայի և Ադրբեջանի գործոնը, առավել ևս, որ Վրաստանի եվրաատլանտյան կուրսը, ինտեգրացիայի ճանապարհն ու, ըստ այդմ, Վրաստանում եվրաատլանտյան կառույցների ինստիտուցիոնալ ներկայացվածության հեռանկարը հավասարապես անցանկալի են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի և Ադրբեջանի համար, մի շարք պատճառներով:

Պարզապես Ռուսաստանի հետ կա կոնֆլիկտը, ինչը մի կողմից Մոսկվային թույլ է տալիս ավելի անկաշկանդ արտահայտել իր դժգոհությունը այդ հեռանկարից, մյուս կողմից՝ թուրքերն ու ադրբեջանցիները աշխատում են, իհարկե, այլ ոճով: Նրանք բացահայտ չեն դժգոհի, որ Վրաստանում ավելի ու ավելի է հաստատվում ԵՄ-ն և առավել ևս ՆԱՏՕ-ն: Բայց նրանց համար դա գործնականում չափազանց լուրջ խնդիր է, որի դեմ նրանք քայլեր կանեն՝ օգտագործելով ցանկացած հնարավորություն: Ըստ այդմ, Երևանն այստեղ ունի իրապես աչալուրջ, ընդհանրապես լուրջ լինելու խնդիր, հատկապես նկատի ունենալով կոնֆլիկտի առաջին ժամերին Հայաստանի խորհրդարանական պատվիրակության որոշակի արձագանքներ, որը Վեհաժողովին մասնակցելու առումով գտնվում էր Վրաստանում: Հայաստանից պահանջվում է ոչ թե պարզունակ արձագանք, այլ պետական աչալրջություն և աշխատանք Թբիլիսիի հետ, հայկական համայնքի տարբեր սեգմենտների հետ, միաժամանակ նաև ռուսական կողմի հետ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում