Այսօր Ղրիմում անցկացված հանրաքվեն և դրա կանխատեսելի արդյունքը կարող է փոխել հետխորհրդային ողջ տարածաշրջանի քաղաքական պատկերը:
Խնդրի շուրջ «Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի ուղիղ եթերում քաղաքական գործիչներն ու փորձագետները քննարկում են եվրասիական տարածաշրջանում Ռուսաստանի և Արևմուտքի հնարավոր դիմակայությանը, Մաքսային միության և Եվրասիական միության ապագային և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա Ղրիմի հանրաքվեի հնարավոր ազդեցության մասին:









































