Այսօր՝ հունիսի 20-ին, շարունակվում է Ազգային ժողովի նիստը: Այժմ քննարկվում է Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Ինչպես ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ առաջարկվում է անցնել աշխատավարձի վճարման անկանխիկ եղանակին:
«Գյուղական համայնքներում ինչպե՞ս են անկանխիկ եղանակով ստանալու աշխատավարձը. բանկոմատների բացակայությունը դժվարացնելու է դա»,- Գևորգ Պապոյանին իր մտահոգությունը հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը:
Նա նշեց նաև, որ ի վերջո աշխատակիցները իրենց դիմումի համաձայն կարող են հրաժարվել աշխատավարձի վճարման այդ եղանակից. «Այդ դեպքում օրենքի նախագիծը անիմաստ է դառնում»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































