«Ընդհանուր վեթթինգի իրականացման ճշգրիտ մարմին, որ սահմանված լինի, չկա։ Պետություններն իրենք են մոդելն ընտրում, բայց այս պահի դրությամբ, շրջանառվող լուրերի համաձայն, ԲԴԽ-ի կողմից է իրականացվելու վեթթինգը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։
Պատգամավորի խոսքով՝ այդ պրոցեսը հաջողելու համար ամենակարևորը այն անձինք, ովքեր ենթարկվելու են վեթթինիգի, վստահեն այն մարմնին, որը իրենց ենթարկելու է վեթթինգի։