Գիտնականները հեղափոխական տեխնոլոգիա են մշակել, որը կկանխարգելի ավտոտրանսպորտային պատահարները: Այս հարցում նրանց ոգեշնչել է մորեխը:
Այդ միջատները նախազգուշացման համակարգ ունեն, որն օգնում է նրանց խուսափել միմյանց բախվելուց:
Հետազոտողներն օգտագործել են մողեսների «անվտանգության համակարգի» հիմնական առանձնահատկությունները՝ մշակելու համար այն համակարգչային ծագիրը, որը կարող է հիմք դառնալ հաղորդիչների համար` կանխարգելելով ավտոմեքենաների բախումը: Պրոֆեսոր Շիյան Յուեն և դոկտոր Քլեր Լինդը` Լինքոլնի համալսարանից, ոգեշնչվել են նրանով, որ մորեխների ուղեղը մշակում է էլեկտրական և քիմիական ազդանշաններ:
Հետազոտությունն անցկացվել է Համբուրգի և Չինաստանի համալսարանների կողմից` համատեղ նախագծի շրջանակներում:










































