Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Ի՞նչ է անելու Քոչարյանը «մեծ կոնսոլիդացիայի» ձախողումից հետո

Մի բան ակնհայտ է, «ոչիշխանական» քաղաքկան ուժերի կոնսոլիդացիայի և կառավարությանն անվստահություն հայտնելու շուրջ աղմուկը սկսվեց ճիշտ այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը դադարեցրեց իր հարցազրույցների շարքը: Վերջին մոտ 7 տարիների «խորքից» սկսված Հանրապետական-«Բարգավաճ Հայաստան» հակասությունների մասին թնջուկը շարունակում է պահպանվել և հակասական մեկնաբանությունների տեղիք տալ: Ռոբերտ Քոչարյանը բազմաթիվ անգամներ հենց «Բարգավաճի» «գործադրմամբ» անհաջող փորձել է իր քաղաքական դիրքերը ամրացնել թե՛ իր պաշտոնավարման մայրամուտին և թե՛ առավելապես իր պաշտոնավարումից հետո:

Ռոբերտ Քոչարյանի առաջին նահանջը 2007 թվականին էր: Խորհրդարանի ընտրությունից առաջ նա Գագիկ Ծառուկյանին բերեց քաղաքականություն և նրա միջոցով փչեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը պետք է լիներ ՀՀԿ-ին այլընտրանք և Ռոբերտ Քոչարյանի վարչապետության բանալի. ԲՀԿ-ն պետք է մեծամասնություն վերցներ խորհրդարանի ընտրությանը` հանրությանը ներկայանալով ավելի ժողովրդական դեմքով, քան բյուրոկրատացած ՀՀԿ-ն, իսկ հետո արդեն Ռոբերտ Քոչարյանին առաջարկեր վարչապետի պաշտոնը, որը 2005թ. սահմանադրական փոփոխության հանրաքվեով Քոչարյանը որոշակիորեն ընդլայնել էր լիազորությունների մասով: Իսկ հետո արդեն` 2008 թվականի նախագահի ընտրությանը, ԲՀԿ-ն պետք է առաջադրեր Վարդան Օսկանյանի թեկնածությունը: Բայց Ռոբերտ Քոչարյանը 2012թ. մայիսի 3-ի հարցազրույցում անձամբ խոստովանեց, որ Օսկանյանին հետ պահեց այդ քայլից: Պատճառը, թերևս, ամենևին այն չէր, ինչ նշել էր Ռոբերտ Քոչարյանը` ասելով, թե իր նախագահության ավարտին չէր ցանկացել արտգործնախարար փոխել: Պատճառը երևի թե ավելի շատ այն էր, որ Սերժ Սարգսյանը չէր ցանկացել իր տեղը զիջել Օսկանյանին, նաև լինել նախագահ Քոչարյանի վարչապետության պայմաններում:

Արդյունքը եղավ այն, որ ՀՀԿ-ն բացարձակ հաղթանակ տոնեց, իսկ նախագահ Քոչարյանն էլ Սերժ Սարգսյանին շնորհավորելու համար գնաց ՀՀԿ գրասենյակ: Դա Ռոբերտ Քոչարյանի առաջին նահանջն էր: Բայց նա, իհարկե, այն տեսակներից չէ, որոնք առաջին իսկ նահանջից կարող էին հուսահատվել:

Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում բազմաթիվ հանգամանքներ Քոչարյանին հնարավորություն տվեցին անցնել երկրորդ փորձին: Իրավիճակը գագաթնակետին էր հասնում 2011թ. փետրվարին, երբ նույնիսկ Հայ ազգային կոնգրեսը հայտարարեց այդ մասին` նշելով, թե Քոչարյանն ուզում է ԲՀԿ միջոցով ապակայունացնել Հայաստանը, որպեսզի վերադառնա իշխանության, բայց Կոնգրեսը դա նրան թույլ չի տա: Արդյունքը եղավ այն, որ փետրվարի 17-ին Գագիկ Ծառուկյանը, երկարատև համառությունից և պայքարից հետո, ստորագրեց կոալիցիոն հայտնի հուշագիրը Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Դա Ռոբերտ Քոչարյանի երկրորդ նահանջն էր:

Խորհրդարանի ընտրությունը Ռոբերտ Քոչարյանի համար երրորդ փորձի հնարավորությունն էր: Նա սկսեց շատ ավելի նրբորեն, նախ ԲՀԿ-ն սկսեց ակնարկել կոալիցիոն հուշագրի ուժը կորցրած լինելու մասին, իհարկե` ոչ ուղղակիորեն, փորձելով դե յուրե մնալ իշխանության մեջ, օգտվել իշխանական ռեսուրսներից, բայց դե ֆակտո պայքարել ՀՀԿ մեծամասնության դեմ: Հետո վերջապես եկավ Վարդան Օսկանյանին ակտիվ խաղի մեջ ներգրավելու ժամանակը, և նա անդամակցեց ԲՀԿ-ին ու նաև հանգրվանեց ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականում` սկսելով կոշտ ընդդիմադիր ելույթները Սերժ Սարգսյանի և ՀՀԿ քաղաքականության դեմ: Մինչ այդ Վարդան Օսկանյանը հայտարարել էր, դեռ չկուսակցականացած, որ Ռոբերտ Քոչարյանը հավանաբար որևէ ձևով ներգրավված կլինի խորհրդարանի ապագա ընտրությանը: Ընտրության նախաշեմին էլ՝ մայիսի 3-ին, Քոչարյանը հանդես եկավ ՀՀԿ քաղաքականության անարդյունավետության մասին հայտարարությամբ` ուրախություն հայտնելով նաև ԲՀԿ-ի ժողովրդականության աճի կապակցությամբ: Սակայն ընտրության պաշտոնական արդյունքը Քոչարյանի համար, թերևս, այդքան էլ գոհացուցիչ չէր, քանի որ թեև ԲՀԿ-ն ավելացրեց իր տոկոսը, այդուհանդերձ, իր տոկոսը զգալի ավելացրեց նաև ՀՀԿ-ն` արդյունքում ապահովելով նոր, ավելի բացարձակ մեծամասնություն Սերժ Սարգսյանի համար: Դրանով, սակայն, Քոչարյանի համար անցանկալի ընթացքը չսպառվեց:

Այս բոլոր փորձերը մի բանի մասին են վկայում. Քոչարյանը եղել և մնում է Հայաստանում տեղի ունեցած և տեղի ունենալիք հասարակական, քաղաքական հիմնական իրադարձությունների կարևոր դերակատար: Անձամբ կամ միջնորդավորված իշխանությունը նվաճելու անհաջող փորձերից հետո Ռոբերտ Քոչարյանը այս փուլում ձեռնարկել է, այսպես ասած, գրոհի նոր փորձ ոչիշխանականների կոնսոլիդացիայի միջովով, իշխանության Օլիմպոսը վերադարձնելու նոր ջանք` այդպիսով, թերևս, տպավորություն թողնելով, որ նախորդ անհաջողությունները եղել են միանգամայն գիտակցված մարտավարություն, և Քոչարյանը պարզապես հետ է գնացել՝ հետո նորից առաջ շարժվելու հնարավորությունը պահելու համար:

Ի՞նչ է լինելու նրա երրորդ ձախողումից հետո: Արդյոք փորձելո՞ւ է ձեռնարկել հերթական գրոհը մինչև 2017թ. , թե՞ այս փորձը վերջինն է, քանի որ հենց չորրորդից ապահովագրվելու համար էլ Սերժ Սարգսյանը ձեռնամուխ է եղել սահմանադրական բարեփոխումներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում