Saturday, 27 06 2026
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
23:50
Լիբանանում հրամայել են հեռացնել Իրանի հոգևոր առաջնորդների պատկերներով վահանակները
ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է
23:10
Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ
Երկու դատավորների մասնակցության անհնարինության հիմքերը նույնական չեն Սեդա Սաֆարյանի դեպքում
Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան
Գործի քննությունն իրականացվում է ՍԴ կազմի կրճատված կազմով, ինչը խնդիրներ է առաջացնում․ Օրբելյան
Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը
Ժամանակավրեպ է ՔՊ ներկայացրած նախագծի վերաբերյալ քննարկումը որպես վերջնական փաստաթղթի․ Ղազարյան
Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է
22:00
Հետպատերազմյան Սիրիա․ քրդերի անորոշ ապագան
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը
Կրկեսո՞ւմ եք որոշում մանդատի հարցը. դիմակները պատռվել են, քրեաօլիգարխիան մաքրվելու է
Վարչապետն AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Համատարած ընտրակաշառքի քարտեզ ենք ներկայացրել ՍԴ. մեր պահանջը օբյեկտիվ է՝ տարբերվում է մյուսներից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Վերևներն իրար կենաց են խմում` ներքևներին՝ կռվացնում. քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն անընդունելի է համարում լրատվամիջոցների դեմ «դհոլային» ակցիաների կազմակերպումը: «Չի բացառվում, որ շարունակություն ունենան այդ ակցիաները, ես կարծում եմ` դա ավելի շատ թուլության նշան է, քան ուժի: Ուրիշ բան չեմ կարող ասել, երբ լրատվամիջոցի դեմ են պայքարում` անընդհատ ուրիշներին մատնացույց անելով, թե կեղծ թիրախ եք բռնում, էսօր ես տեսնում եմ, որ նույն մատնանշողները կեղծ թիրախ են բռնում, որովհետև գոնե ինձ համար լրատվամիջոցը` անգամ եթե ամենաանգաժիռովաննի լրատվամիջոցն է (եթե այդպես են համարում մարդիկ, անգաժիռովաննի կամ միանգամից ասենք` լեյբոլը վրեն, որ չեն թաքցնում, հա՞, օրինակի համար` Դաշնակցության ինչ-որ օրգաններ), նրա դեմ պայքարելն ինձ համար պարզապես անընդունելի է»,- ասաց նա` հավելելով, որ իր համար դա նույնն է, ինչ ԱԺ-ում լրագրող են հայհոյում, ծեծում, ոչ մի տարբերություն չկա:

Շարունակություն կլինի, թե ոչ՝ դեռ ապագան ցույց կտա: Քոչարյանը խուսափեց գնահատականներ տալ, նշեց` պարզապես մեկ ակցիայով, մեկ օրով գնահատական տալ չի կարելի: Որպեսզի կարողանա վերլուծել ու գնահատական տալ, քաղտեխնոլոգը նշեց, որ իրեն անհրաժեշտ են գոնե մի քանի փաստեր: Նա մի հին անեկդոտ հիշեց. հարց` երբ մարդը 10-րդ հարկից ընկնում է ու չի մահանում, դա ի՞նչ է` պատահականություն, երբ երկրորդ անգամ է ընկնում ու չի մահանո՞ւմ` զուգադիպություն, երրորդ անգամ արդեն սովորություն է: «Ես հիմա ուզում եմ հասկանալ` սա պատահականությո՞ւն է, զուգադիպությո՞ւն, թե՞ արդեն սովորություն կդառնա, այ, եթե սովորություն դառնա, ես կասեմ, որ դա քաղաքական է, բայց առայժմ կարող է պատահականություն լինել, դրա համար` անմեղության կանխավարկածից ելնելով` չեմ ուզում ոչ մի գնահատական տալ»,- ասաց նա:

Քաղտեխնոլոգի կարծիքով` նախաձեռնողները սխալ բան են սկսել, թիրախը սխալ է ընտրված: Քոչարյանը նշեց, որ դա կարող է անգամ բացասական հետևանքներ ունենալ: «Դա իմ կարծիքն է, որի հետ կարող են համաձայնել, կարող են չհամաձայնել, բայց սա վատ հետևանքների կարող է բերել էն առումով, որ վերևներն իրար հետ լավ լինելով, իրար կենաց խմելով` ներքևներին կռվացնում են: Մարդիկ ներքևում դառնում են դուշման, իրանք էլ իրար հետ փաթաթվում ու պաչիկ-պուչիկներ են անում, իրար դիմավորում են, ճանապարհ են դնում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ մարտի 14-ին «Առաջին լրատվական»-ի խմբագրության առջև ցույց էին անում անհայտ անձինք (հիմնականում երիտասարդներ), ում ձեռքին պաստառներ կային` «Բանակից փախած դհոլներ», «1 դհոլ պակաս» գրություններով: Նրանցից շատերը նույնիսկ տեղյակ չէին, թե ինչու են իրականացնում բողոքի ակցիա: Նրանց հետ էին «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողն ու օպերատորը: Նմանատիպ «ակցիա» կազմակերպվել է նաև «Հայկական ժամանակ»-ի խմբագրության առջև:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում