Այսօր՝ հունիսի 19-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Այժմ քննարկվում է 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը:
«ԿԲ-ն ի՞նչ պահուստներ է տնօրինում, քայլեր արվո՞ւմ են ոսկու պաշարները վերականգնելու ուղղությամբ»,- ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին հարցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
ԿԲ նախագահի խոսքով՝ ոսկին ոչ հուսալի ակտիվ է՝ գները անընդհատ փոփոխվում են. «Կան ավելի հուսալի գործիքներ, քան ոսկին»: Այնուամենայնիվ, ԿԲ նախագահն ասաց, որ իրենք նախատեսում են վերականգնել որոշակի քանակի ոսկու պաշարներ:
Մանրամասները՝ տեսանյութում:







































