«Նվազեցնելով շահութահարկը՝ նպատակ ունենք խթանել արտադրությունը, բայց ընդհանուր առմամբ շահութահարկի նվազեցումը բերում է բանկերի շահույթների ավելացման»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանը: Հիշեցնենք, որ ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը մտահոգություն էր հայտնել, որ պետտուրքի բարձրացման դեպքում բանկերի մասնաճյուղերի մի մասը կարող են փակվել: