Այսօր՝ հունիսի 18-ին, Ազգային ժողովում հրավիրել է 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը: ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը խոսեց Հոլտեր-մոնիտորինգ սարքավորման մասին: Նրա խոսքով՝ սրտի այս սարքը ենթակա է պարբերական ստուգաչափման:
«Հայաստանում, սակայն, չունենք Հոլտեր-մոնիտորինգ սարքերին վերաբերող որևէ ազգային ստանդարտ: Այս սարքավորումները Հայաստանում չեն հաշվառվում և չեն վերահսկվում: Այդ սարքերը չեն ստուգաչափվել, սակայն շարունակում են մինչ օրս գործել. արդյո՞ք զինակոչիկնեորը ճիշտ ախտորոշում են ստանում»,- ընդգծեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում: