Ռոբերտ Քոչարյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն այսօր հայտարարեց, որ ինքնաբացարկ չի հայտնում: Դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել Մարտի մեկի գործով տուժողների իրավահաջորդ Սեդա Սաֆարյանը, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները և Սեյրան Օհանյանի փաստաբանը: Բոլոր միջնորդությունները դատավորն ընթերցեց և ասաց, որ մերժում է դրանք:
Նշենք, որ նաև Ռոբերտ Քոչարյանն էր նախորդ նիստում դատավորին հորդորել ինքնաբացարկ հայտնել՝ ասելով. «Ձեր յախան այս գործից թափ տվեք»: