Ազգային ժողովում մեկնարկել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը: Թեկնածուն Վահե Գրիգորյանն է, ում թեկնածությունն առաջադրել է ՀՀ նախագահը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի դատավորն ընտրվում է փակ գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով: