Սահմանադրական իրավունքի հարցով Եվրոպայի խորհրդի փորձագետները հայտարարել են, որ Ղրիմի կարգավիճակի հարցով մարտի 16-ին նախատեսված հանրաքվեն անօրինական է: Այս մասին հաղորդում է dpa գործակալությունը` վկայակոչելով Եվրոպայի խորհրդի նախագահ, Ավստրիայի արտգործնախարար Սեբաստյան Կուրցին:
Հանձնաժողովի որոշման հիմքում ընկած է այն փաստարկը, որ նման հանրաքվե անցկացնելու հավանականությունը նախատեսված չէ ո՛չ Ուկրաինայի, ո՛չ Ղրիմի սահմանադրություններով: Փորձագետները մատնանշում են նաև այն փաստը, որ տվյալ հանրաքվեի անցկացման պայմանները չեն համապատասխանում ժողովրդավարության չափանիշներին:
Հաղորդվում է, որ Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական հայտարարությունը կհրապարակվի մարտի 21-22-ին:








































