Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ սադրանքները պրոֆեսիոնալ կերպով պատրաստում են հարևան երկրների մասնագետները, այդ պատճառով ռուսական տեղեկատվական գործակալություններում անկարգությունների մասին տեղեկատվությունը հայտնվում է բախումների փաստերից առաջ: Այս մասին նախարարը գրել է Facebook-ի իր էջում:
Նա նաև նշել է, որ նախօրեին օգտագործված զենքն առգրավվել է:
Ավակովը հայտարարել է, որ անկարգությունները ֆինանսավորվում են երկրի նախկին ղեկավարության կողմից, որոնք համագործակցում են ռուս ծայրահեղականների հետ: Նախարարը երկրի բնակչությանը հանգստության կոչ է արել:







































