Monday, 15 06 2026
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի

Եղեռնի վերաբերյալ գրականությունը միայն կոտորածի ու գաղթի տեսարանները չեն. գրականագետ

Եղեռնի գրականությունը պետք է մի քանի շերտերի բաժանել, քանի որ Եղեռնի վերաբերյալ գրականությունը միայն կոտորածի ու գաղթի տեսարանները չեն: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:

«Օրինակ՝ Հակոբ Մնձուրու ստեղծագործություններում կոտորածի ոչ մի տեսարան չկա: Կա խաղաղ, գեղեցիկ հայրենի եզերքի նկարագրություն, որի կորուստն ավելի ազդեցիկ է դարձնում հայ մարդու ցավը: Այս առումով, ակնհայտ է, որ ժամանակակից գրականության՝ Ցեղասպանության թեմայի հանդեպ դիրքավորումն ավելի սթափ է: Այստեղ Ցեղասպանությունը ոչ թե նկարագրվում, այլ մեկնաբանվում է: Այսինքն՝ ավելի ճիշտ է, եթե այս թեման դիսկուրսների, ոչ թե լացուկոծի թեմա դառնա»,- ասաց գրականագետը՝ հավելելով, որ ի տարբերություն մեզ՝ հայերիս, հրեաները Հոլոքոսթի դեպքում հենց այս կերպ էլ վարվել և վարվում են: «Նրանք շատ լավ են հասկանում, որ բարձրարժեք մշակույթով շատ դեպքերում ավելի մեծ արդյունքների կարող են հասնել, քան քաղաքականությամբ: Սրա համար ես հրեաներին անկեղծ նախանձում եմ»,- ասաց նա:

Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով՝ երբ լսում ենք, որ այս կամ այն օտարազգի գրողը Ցեղասպանության թեմայով գիրք է գրել, միանգամից ոգևորվում ենք՝ չհետաքրքրվելով բարձրարժեք ստեղծագործություն է դա, թե ոչ: «Ցեղասպանության միջազգային ճանաչման համար պետք է ոչ թե օտարների գրքերը հայերեն թարգմանենք (մենք գիտենք պատմական ճշմարտությունը և ինքներս մեզ որևէ բան ապացուցելու կարիք չունենք), այլ հակառակը՝ հայ հեղինակների արժեքավոր գործերը թարգմանաբար ներկայացնենք օտարազգիների ուշադրությանը: Ինչ անում ենք, մեզ համար չպետք է անենք, այլ այս դեպքում՝ օտարների: Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի նմուշները ոչ թե միայն մեզ համար պետք է հարստացնենք, այլ պետական միջոցներով դուրս բերենք երկրի սահմաններից դուրս՝ հսկայածավալ այդ նյութերը հասու դարձնելով օտարներին»,- ասաց գրականագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում