Արգենտինական ֆուտբոլի ղեկավարներն ազգային թիմի նոր գլխավոր մարզիչ են փնտրում, ով ամռանը կարող է փոխարինել Ալեխանդրո Սաբելյային:
Տարբերակներից մեկը կատալոնական «Բարսելոնա»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյին հրավիրելն է:
Կատալոնական ակումբում արգենտինացի մասնագետի կարիերան հաջող չի ընթանում: Մեծ է հավանականությունը, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո նա կհեռանա զբաղեցրած պաշտոնից:






































