ԱՄՆ Պետդեպարտամենտն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ նախազգուշացում է հրապարակել իր քաղաքացիների համար, որոնք պատրաստվում են մեկնել Ռուսաստան` հաղորդում է cenzor.net-ը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռուսաստանում անմիջական սպառնալիքներ չկան, սակայն հավանական է ցույցերի և հակաամերիկյան ակցիաների ուժեղացում Ղրիմի իրադարձությունների կապակցությամբ:
Նրանց, ովքեր պատրաստվում են մեկնել Ռուսաստան, մասնավորապես Ուկրաինայի հետ սահմանակից շրջաններ, խորհուրդ են տալիս ցուցաբերել զգոնություն և հետևել ԱՄՆ քաղաքացիներին ուղղված հայտարարություններին:
Պետդեպարտամենտն ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տալիս խուսափել հրապարակային ցույցերից, հանրահավաքներից, որոնք չունեն անվտանգության ուժեղացված միջոցներ:
«Հակամարտության հետ կապված ցույցեր կարող են տեղի ունենալ Ռուսաստանի ցանկացած վայրում ցանկացած ժամանակ: Այդ ցույցերը կարող են մեծացնել առճակատման և բռնության հավանականությունը»,- ասվում է նախազգուշացման մեջ:








































