Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը ջնջել է Twitter-ի իր աքաունթը։
«Հենց նոր ջնջեցի Twitter-ի իմ աքաունթը»,- գրել է Մասկը սոցցանցում՝ Daddy DotCom մականվամբ։
Երիտասարդ միլիարդատիրոջ այս հայտարարությունն իսկական փոթորիկ է առաջացրել նրա երկրպագուների շրջանում։ Գրառմանն ավելի քան 73 հազար մարդ է արձագանքել։
Օգտատերերից ոմանք Մասկին համոզել են չանել դա, մյուսները պարզապես տխուր մեմեր են հրապարակել, իսկ մեկն անգամ խնդրել է Մասկին չջնջել աքաունթը և վաճառել այն։