Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վարչակազմը պլանավորում է տեղափոխվել ապակե պատերով նոր պաշտոնատեղի: Այդ մասին հայտարարել է վարչակազմի ղեկավար Անդրեյ Բոգդանը:
Ավելի վաղ նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Յուրի Կոստյուկը հայտարարել էր, որ Զելենսկու շրջապատում գրասենյակ են փնտրում Կիևի կենտրոնի Բանկովայա փողոցից վարչակազմի տեղափոխման համար: «Մենք պլանավորում ենք տեղափոխվել մի այլ շենք, և այնտեղ իրոք ապակե պատեր կլինեն, այնտեղ կլինի open space, այնտեղ կլինեն աշխատանքային խմբեր, և այնտեղ կլինի շփման համար բաց տարածք, որտեղ կարող է մտնել հասարակ ուկրաինացին, որոշակի մաս, և տեսնել, որ դա ինչ-որ դոմինանտ չէ, դրանք ինչ-որ երկնաբնակներ չեն, այլ սովորական ուկրաինացի քաղաքացիներ, որոնց ժողովուրդը ժամանակավոր աշխատանքի է վերցրել»,- հայտարարել է Բոգդանը «Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում:
Բացի դրանից, Բոգդանը չի բացառել, որ վարչակազմի ներկայիս շենքը կարող է վերափոխվել թանգարանի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: