Ինքնաթիռը թռիչքից մի քանի րոպե անց վերադարձել է օդանավակայան։ Օդանավում եղել է 34 մարդ:
Էդուարդո Գոմեսի անվան միջազգային օդանավակայանում, որը գտնվում է Բրազիլիայի Մանաուս քաղաքում, ATR 42 ուղևորատար ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել, որի հետևանքով երկու մարդ թեթև վնասվածքներ են ստացել։ Հաղորդում է Globo ալիքը։
Նշվում է, որ միջադեպի պահին ATR 42-ում եղել է 34 մարդ, որոնցից երկուսը թեթև վնասվածքներ են ստացել:
Ինքնաթիռը, որը պետք է անցներ Մանաուս-Կառաուարի երթուղին, օդանավակայան վերադարձավ թռիչքից րոպեներ անց։
Հայտնի է, որ վայրէջքի ժամանակ ինքնաթիռի անձնակազմը չի կարողացել բացել շասսին, ուստի օդանավը վայրէջք է կատարել «փորի վրա»:









































