Հարսանեկան ծախսերը հոգալու համար ամերիկացի փոփ-երգչուհի Բրիթնի Սփիրսը ստիպված է եղել դատարան դիմել և իր հարազատ հորը խնդրել իր հաշվից վեց միլիոն դոլար հանել:
Արդեն վեց տարի շարունակ Սփիրս-ավագը Բրիթնիի խնամակալն է հանդիսանում, քանի որ երգչուհին ինքը չի կարողանում ինքնուրույն տնօրինել իր սեփական փողերը: Այդքան մեծ գումար ստանալու համար փաստաբանները ստիպված են եղել դատարան դիմել և դատական փակ նիստ կազմակերպել: Արդյունքում 6 միլիոն ստանալու մասին միջնորդությունը բավարարվել է:
Պաշտոնապես չի տեղեկացվում, թե ինչի վրա է պատրաստվում երգչուհին ծախսել այդ գումարները: Սակայն, նրա շրջապատում համոզված են, որ 6 միլիոն դոլարը կուղղվի նրա հարսանեկան պատրաստություններին, գրում է wday.ru-ն:










































