Չինաստանի Ուհան քաղաքում արտասովոր դեպք է տեղի ունեցել: Գրեթե ամբողջովին ջրից և նախաճաշից հրաժարված 54-ամյա կնոջ լեղապարկից 7,8 հազար քար են հանել՝ հաղորդում է Daily Mail-ը:
Չինացի կինը խոստովանել է, որ յոթ տարի առաջ նրա մոտ հայտնաբերվել են քարեր, բայց արյան բարձր ճնշման պատճառով նրան թույլ չեն տվել վիրահատվել: Այս անգամ կինը ստիպված է դիմել բժշկական հաստատություն՝ որովայնի կտրուկ ցավի պատճառով: Մասնագետները որոշել են վիրահատական միջամտություն կատարել:
Բժշկի խոսքով՝ դա եզակի դեպք է․ նա նշել է, որ այդ քարերը կարող էին հայտնվել լեղուղիներում և դեղնախտ կամ սուր պանկրեատիտ առաջացնել, ինչը կարող էր նաև մահվան ելքով ավարտվել։