Սիրիայի իշխանությունները ուրբաթ օրը հայտարարել են, որ ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ հանձնակատար Լահդար Բրահիմին դուրս է եկել միջնորդի իր սահմաններից՝ քննդատելով նախագահական ընտրություններ անցկացնելու Դամասկոսի ծրագիրը: Այս մասին է գրում Ria Novosti-ն՝ հղում կատարելով France Presse գործակալությանը:
Նախօրեին, ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստին մասնակցելուց հետո Բրահիմին հայտարարել է, որ Սիրիայում ընտրությունների անցկացոմը կարող է ընդդիմության կողմից երկրի իշխանությունների հետ երկխոսությունից հրաժարվելու պատճառ դառնալ:
Հինգշաբթի օրը, սիրիական խորհրդարանը հավանության է արժանացրել ընտրությունների մասին օրենքը, որի համաձայն նախագահի պոտենցիալ թեկնածուները պետք է վերջին տասը տարիներին բնակվելիս լինեն Սիրիայում: Այսպիսով, ինչպես գրում է France Presse-ը՝ սիրիական ընդդիմության առաջնորդների մեծամասնությունը չի կարող մասնակցել նախընտրական քարոզարշավին:









































